Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչով դիմել է Ռուսասատնի իշխանություններին


  
դիտումներ: 276

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին դիմել է Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով «ճանաչել սիրիական ռեժիմի սարսափելիությունը»: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանը և Իրանը թույլ են տալիս Ասադին իրականացնել առևանգումներ, խոշտանգումներ, արտադատական սպանություններ, օդային հարվածներ, «տակառային ռումբերով» և քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ իրականացնել: Մյուս երկրներն ընդունում են սիրիական ռեժիմի սարսափները: Ժամանակն է եկել, որպեսզի Ռուսաստանը ևս միանա այդ պետություններին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքերը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նախօրեին Պետդեպարտամենտը «Ասադի ռեժիմի հանցագործությունների» մասին նոր զեկույց է հրապարակել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է Սիրիայի հարցով համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: