Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 638

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիակատար իրավունք է ունեցել Ռուսաստանի հետ տեղեկությունով կիսվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Որպես նախագահ ես կցանկանայի Ռուսաստանի հետ կիսվել (նախապես հայտարարված և Սպիտակ տանն անցկացված հանդիպման ընթացքում): Ես դա անելու համար լիակատար իրավունք ունեմ», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է նաև, որ իրավունք ունի ահաբեկչության դեմ պայքարի և թռիչքների անվտանգության հարցերի շուրջ տեղեկություններով կիսվել:

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ կցանկանա, որպեսզի Ռուսաստանը ակտիվացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ The Washington Post պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման շրջանակներում իբրև Թրամփը Լավրովին ԻՊ-ի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: