Լրագրողների նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ
Այսպես, 2017թ. մայիսի 12-ին ՛՛armtimes.com՛՛էլեկտրոնային կայքում հրապարակվել են ՛՛Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել՛՛ և ՛՛Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում վերտառությամբ հոդվածներն այն մասին, որ նույն օրը հիշյալ կայքի լրագրողներ Տ. Մուրադյանը և Տ. Խաչատրյանը ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ: Սակայն այնտեղ, ըստ հրապարակումների, մի խումբ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը` քաշքշել են, հայհոյել, փորձել վերցնել նրանց հեռախոսները և հրելով հեռացնել շտաբի տարածքից:
Այսպիսով, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն