Հայերեն   English   Русский  

​Աֆղանստանում զինված հարձակում են իրականացրել հեռուստառադիոընկերության շենքի վրա


  
դիտումներ: 125

Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում գտնվող հեռուստառադիոընկերության շենքի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Tolo News հեռուստաընկերությունը:

Ականատեսները հայտնել են հեռուստառադիոընկերության շենքի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող երկրի պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: