Հայերեն   English   Русский  

​Կաննի կինոփառատոնի առաջին հյուրերը սկսել են Նիս ժամանել. Լուսանկարներ


  
դիտումներ: 773

Բելլա Հադիդին, Մոնիկա Բելուչիին, Մարիոն Կոտիյարին և շատ այլ հայտնիների պարապացիները Նիսի օդանավակայանում են նկարահանել

Ինչպես հայտնի է, վաղը Ֆրանսիայի Կանն քաղաքում կմեկնարկի Կաննի 70-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի հիմնական ծրագիրը կմնեկնարկի ֆրանսիացի կինոռեժիսոր Առնո Դեպլեշենի «Իսմայիլի տեսիլքները» ֆիլմի պրեմիերայով: Գրում է Elle.ru-ն:

Գրեթե երկու շաբաթվա ընթացքում` մինչև մայիսի 28-ը Փառատոնների պալատում տարբեր ֆիլմերի պրեմիերաներ կցուցադրվեն, իսկ Կաննի ռեստորաններում կինոփառատոնի գործընկերները կկազմակերպեն իրենց հավաքույթները:

Իսկ պապարացիներն արդեն 24-ժամյա հերթապահություն են սահմանել Նիսի օդանավակայանում, որտեղ հասցրել են նկարահանել առաջին հյուրերին:

Նիս ժամանել են Բելլա Հադիդը, Մոնիկա Բելուչին, Ջեսիկա Չեսթեյնը, Մոնիկա Բելուչին և շատ այլ հայտնիներ, որոնց արդեն վաղը կարող ենք Կաննի կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում կարմիր գորգի վրա տեսնել:

Հիշեցնենք, որ Կաննի հոբելյանական 70-րդ փառատոնի բացման և փակման արարողությունների հաղորդավարուհի Մոնիկա Բելուչին է ընտրվել:

Կանն 2017

Կանն 2017

Կանն 2017

Կանն 2017

Կանն 2017

Կանն 2017

Կանն 2017





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: