Հայերեն   English   Русский  

Սելեկտիվ աբորտներ անող կանանց ընդամենը 1 %-ն է սեփական կամքով դիմում այդ քայլին


  
դիտումներ: 612

Սելեկտիվ աբորտների չարիքը միշտ էլ եղել, անգամ հին ժամանակաշրջանում: Այս խնդիրը այսօր չի ծագել և այն մեկ օրում հնարավոր չէ լուծել: Հայաստանում աբորտների դիմելու տենդենցը գնալով նվազում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգ Նելլի Ավագյանը: Մասնագետի խոսքով` ամենամեծ թվով սելեկտիվ աբորտները կատարվում են Չինաստանում, Հնդկաստանում, Արևելյան երկրներում և, ցավոք, անդրկովկասյան հանրապետություններում, Հայաստանը ևս մտնում է դրանց մեջ:

«Սեռով պայմանավորված աբորտները կատարվում են հղիության երկրորդ-երրորդ եռամսյակներում: Հղիության ընդհատումն այդ ժամանակահատվածում շատ վտանգավոր է կնոջ առողջության և կյանքի համար: Կնոջ մոտ կարող է առաջանալ արյունահոսություն, մեծանում է արգանդի վնասման հավանականությունը: Սելեկտիվ աբորտը իրենից եռակի վտանգ է ներկայացնում` ազատվում են աղջիկ երեխայից, կնոջ օրգանիզմի համար դա մեծ սթրես է, աբորտից հետո կինը շատ խնդիրներ է ունենում, օրինակ, կրծքագեղձի խնդիրը, մաստոպատիան: Եվ, ի վերջո, դա չարիք է նաև հասարակության համար, չէ որ երկրագունդն առանց կնոջ չի կարող գոյատևել»,- ասաց Նելլի Ավագյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ սելեկտիվ աբորտների գնացող կանանց ընդամենը մեկ տոկոսն է սեփական կամքով գնում այդ քայլին, իսկ մի մեծ խումբ կանայք ընտանեկան բռնության կամ ճնշման ներքո են նման քայլի դիմում, սա էլ է հեգեբանական և ֆիզիկական բռնություն:

«Աբորտը թողնում է հոգեբանական շատ խորը բացասական հետևանքներ, որոնք հակված են առաջանալու այն կանանց մոտ, ովքեր արդեն հոգեբանական և կենսաբանական առումով կապված են իրենց երեխայի հետ: Աբորտից հետո կանանց մեծ մասը տառապում է դեպրեսիայով, չներելու միտում է առաջանում ամուսնու նկատմամբ, կինը դառնում է խիստ, ագրեսիվ, առաջանում է մեղքի զգացում, որը կարող է տևել անգամ տարիներ: Կինը չի կարողանում ադապտացվել իր առօրյա կյանքին, սրանք շատ վտանգավոր հետևաքներ են, դրա համար նման քայլի դիմելուց առաջ կինը պետք է երկար մտծի: Այն փոքրիկը, որը հենց առաջին օրվանից գտնվում է մոր որովայնի խոռոչում, ապրելու իրավունք ունի, իսկ այդ իրավունքը կարող է տալ նրան միայն մայրը»,- ասաց հոգեբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: