Հայերեն   English   Русский  

«Թանգարանային գիշեր. Բացառիկ ցուցանմուշներ` Շուշիի արվեստի կենտրոնում


  
դիտումներ: 1454

«Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, ՌԴ Մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարության համատեղ ջանքերով Շուշիի արվեստի կենտրոնում մայիսի 20-ին կբացվի է <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> խորագրով ցուցահանդեսը, որն Արցախյան հանրությանը հասանելի կլինի մինչ մայիսի 22-ը ներառյալ:

Թե երևանյան և թե արցախյան ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով 100-ից ավելի բացառիկ ցուցանմուշներն Հայաստան են բերել ՌԴ Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) պատասխանատուները:

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` մայիսի 18-ին կբացվի <<Ռուսաստանի հայկական եկեղեցիները>>՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի 300-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը ձևավորվել է Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: