Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը բարձր է գնահատում Լավրովի և Թրամփի հանդիպման արդյունքները. Վլադիմիր Պուտին


  
դիտումներ: 373

Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, մենք դրանք բարձր ենք գնահատում: Դա մեր արտգործնախարարի առաջին այցն էր այն բանից հետո, երբ մենք Մոսկվայում ընդունել ենք պետքարտուղար Թիլերսոնին: Դա սովորական և բնական պրակտիկա է», - հայտարարել է Պուտինը Սոչիում Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ ունեցած հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում:

ՌԴ նախագահը նաև շիզոֆրենիա է անվանել ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ իբրև Դոնալդ Թրամփը գաղտնի տեղեկություններ է հայտնել արտգործնախարար Սերգեյ Լ:ավրովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: