Հայերեն   English   Русский  

«Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը


  
դիտումներ: 743

«Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նոր խորհրդարանում կեղակավարի Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը:Այսօր հայտարարել է դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ 3 հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։

ԲՀԿ կենտրոնական գրասենյակում «Ծառուկյան» դաշինքը այսօր նիստ էր անցկացնում: Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը:

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, խորհրդարանի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: