Հայերեն   English   Русский  

​Դդմիկով տորթ


  
դիտումներ: 2814

Նուրբ ու թեթև ուտեստ է, հեշտ պատրաստվող

Բաղադրությունը

Միջին չափսի 2 դդմիկ

2 ձու

4 ճ. գդալ ալյուր

50 մլ ձեթ

2 ճ. գդալ մայոնեզ

2 ճ. գդալ թթվասեր

150 գ պինդ պանիր

2 պճեղ սխտոր

աղ, պղպեղ, կանաչի:

Պատրաստումը

Լվացած ու քերած դդմիկը խառնել ալյուրի, ձվի, աղ ու պղպեղի հետ: Ստացված խմորից ոչ մեծ տապակի տրամագծով դաղած ձեթի մեջ բլիթներ պատրաստել՝ կարմրացնելով երկու կողմից:

«Կրեմի» համար թթվասերը, մայոնեզը, քերած պանիրն ու ճզմած սխտորն իրար խառնել: Յուրաքանչյուր շերտը կրեմապատել, մնացածը լցնել տորթի վրա ու առատ կտրատած կանաչիով ձևավորել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: