Հայերեն   English   Русский  

Իրանում նախագահական ընտրությունների պայքարը ծավալվելու է երկու թեկնածուների` Հասան Ռոհանի և Էբրահիմ Ռաիսի միջև. Վարդան Ոսկանյան


  
դիտումներ: 187

Դատելով Իրանում ծավալված նախընտրական քարոզչությունից՝ ակնհայտ է, որ գործ ունենք երկու ճամբարների պայքարի հետ՝ բարեփոխիչների առաջնորդ,

գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռաիսիի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վաղը Իրանում սպասվող նախագահական ընտրություններից` ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Իրանագետն ընդգծեց, որ ընտրություններին հիմնական պայքարը ծավալվելու է այս երկու թեկնածուների միջև: Ընդ որում, այս փուլում բավական բարդ է կանխատեսել ֆավորիտներից որևէ մեկի հաղթանակը, որովհետև սոցհարցումների արդյունքում նրանց հնարավորությունները գրեթե հավասար են:

Իրանցի ընտրողները չափազանց անկանխատեսելի են և հաճախ են փոխում իրենց դիրքորոշումները: Այնպես որ, ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը՝ քվեատուփերի առաջ կանգնած”,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով` հաշվի առնելով նախագահի թեկնածուների միջև մինչ այժմ ծավալված բանավեճերը, կարելի է հասկանալ, որ հարևան երկրում բավական ուսանելի բանավեճային մշակույթ է ձևավորվել: Խոսքը վերաբերում է ինչպես թեկնածուների բազմազանությանը, այնպես էլ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմանը:
Եթե Իրանի նախագահի թեկնածուներին Հայաստանի շահերի տեսանկյունից դիտարկելիս` պետք է ասել, որ արտաքին քաղաքական ուղեգիծը վճռում է ոչ թե նախագահը, այլ գերագույն հոգևոր առաջնորդը՝ այս պահի դրությամբ Ալի Խամենեին: Ամեն դեպքում, Իրանն ու Հայաստանը միմյանց համար ապահովում են զգալի այլընտրանք: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա նա ազատ է իր կամքն արտահայտելու հարցում: Այդուհանդերձ, շատերի համակրանքը գործող նախագահի կողմն է, բայց կան նաև մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռաիսիին”,- ասաց իրանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: