Հայերեն   English   Русский  

Կ. Կարապետյանը հանձնարարեց Դավիթ Տոնոյանին խստացնել տեխնիկական անվտանգության փորձաքննության վերահսկողությունը


  
դիտումներ: 510

Այս պահին ընթանում է Կառավարության նիստը:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Իր ելույթում նա նշեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում:

« Փորձաքննության ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների առողջության և անվտանգության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ, հատկապես հստակեցնելով փորձաքննության իրականացնող և շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտավորությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները: Հաշվի առնելով վերոնշյալը հանձնարարում եմ՝ ՀՀ ԱԻ նախարարին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանտվության սկզբունքը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա միաժամանակ հանձնարարեց ներակայացնել նաև առաջարկություններ նշված ոլորտի բարեփոխումների վերաբերյալ՝մանրամասն ուսումնասիրելով այնընտրանքային մոտեցումները, ինչպես, օրինակ, ապահովագրական մեխանիզմների ներգրավման հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: