Հայերեն   English   Русский  

​Մոնիկա Բելուչիի դստեր լուսանկարները համացանցում են հայտնվել


  
դիտումներ: 1145

Նախօրեին պապարացիներին հաջողվել է նկարահանել իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի և Վենսալ Կասելի ավագ դստերը` Դևային: Գրում է Elle.ru-ն:

Պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ դերասանուհու դուստրը դեռևս ընդամենը 12 տարեկան է, բավական բարձրահասակ է մորից (178սմ), հենց այդ պատճառով չի բացառվում, որ Դևան կշարունակի մոր ուղին` ուժերը փորձելով մոդելային աշխարհում:

Բացի այդ երկրպագուներն նշել են, որ Դևան չափազանց նման է մորը, հատկապես եթե ուշադիր նայենք 2000-ական թթ. արված դերասանուհու լուսանկարները: Եվ եթե Դևան որոշի մոդել դառնալ, նա անկասկած հաջողություն կունենա:

Երկրպագուների աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ չնայած տարիքին` պապարացիները դերասանուհու դստերը բավական համարձակ կերպարով են նկարահանել:

Հիշեցնենք, որ վենսան Կասելի հետ ամուսնության ընթացքում Մոնիկա Բելուչին երկու դուստր է ունեցել: Սակայն Բելուչին չի սիրում, երբ իր անձնական կյանքը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում և երեխաներին նույնպես ամեն կերպ փորձում է հեռու պահել լրատվամիջոցների սևեռուն ուշադրությունից:

Մոնիկա Բելուչի-դուստր

Մոնիկա Բելուչի-դուստր

Մոնիկա Բելուչի-դուստր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: