Հայերեն   English   Русский  

Ժամանակավոր կառավարություն է. վրիպակներ ենք թույլ տալիս. Կարեն Կարապետյան


  
դիտումներ: 536

Տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր հանձնարարականները տալու ընթացքում ցավով հիշեց, որ մոռացել է շնորհավորել քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին։

Իր շնորհավորական խոսքում նա ընդգծեց՝ կառավարությունն աջակցելու է քաղաքապետին՝ լավ կառավարություն ունենալու գործում. «Ժամանակավոր կառավարություն է, դրա համար էլ նման վրիպակներ ենք թույլ տալիս»։

Նիստի ավարտին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտեց, որ աշխատելու են նույն կարգով. «Աշխատում ենք նույն ռեժիմով՝ չնայած բոլորիս կարգավիճակը մի քիչ փոխվել է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: