Հայերեն   English   Русский  

Քրիս Քորնելի մահվան հավանական վարկածը ինքնասպանությունն է


  
դիտումներ: 800

Ոստիկանությունը քննում է Քրիս Քորնելի մահվան գործը որպես ինքնասպանություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կյանքից անժամանակ հեռացել Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելը:

52 –ամյա երաժշտի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Rolling Stone պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը քննում է գործը՝ որպես ինքնասպանություն:

Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Երաժշտի կինը զանգահարել է երաժշտի թիկնապահին ու խնդրել ստուգել իր ամուսնու վիճակը: Թիկնապահն ուժով բացել է հյուրանոցային համարի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Քորնելի մարմինը: Ժամանած Շտապ օգնության բժիշկները 1:30 րոպոին հաստատել էին Քորնելի մահը: Այն վրա էր հասել կախվելու միջոցով կատարված ինքնասպանության արդյունքում: Քորնելի կինը հայտարարել է, որ իր ամուսինը ինքնակամ նման քայլի չէր գնա, քանի որ սիրում էր իրենց երեխաներին և գտնում է, որ երաժշտին հոգեկան այդ վիճակին են հասցրել խուճապի նոպաների դեմ բժշկի նշանակած դեղերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: