Հայերեն   English   Русский  

​Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 500

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հաղորդագրություն տարածել է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Ընդգծվել է մասնավորապես «նորմանդական քառյակի» շրջանակներում Մինսկի համաձայնագրերի հիման վրա ներուկրինական ճգնաժամի կարգավորման հարցում հետագա փոխգործակցության կարևորությունը», - հայտարարել են Կրեմլում:

Հաղորդվել է, որ կողմերը քննարկել են նաև անձնական հանդիպման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը մայիսի 14-ին է տեղի ունեցել:

Պատվավոր միջոցառման շրջանակներում Մակրոնը հայտարարել է Եվրոպական միությունը բարեփոխելու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: