Հայերեն   English   Русский  

​Լավրովը Թրամփի «գաղտնիքները» խորհրդային կատակով է մեկնաբանել


  
դիտումներ: 564

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ իբրև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման շրջանակներում իրեն գաղտնիքներ են փոխանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Երբեմն տպավորություն է ստեղվում, որ ԱՄՆ-ում շատերը աշխատում են այն սկզբունքի հիման վրա, որը ժամանակին հայտնի և տարածված է եղել Խորհրդային միությունում: Այն ժամանակ Խորհրդային միությունում կատակում էին, որ գոյություն ունի «Ճշմարտություն» թերթ, որում բացակայում են տեղեկությունները, և կա «Տեղեկություն» անվանումով թերթ, որում բացակայում է ճշմարտությունը», - հայտարարել է Լավրովը:

Համապատասխան հայտարարությամբ Սերգեյ Լավրովը հանդես է եկել կիպրոսցի իր գործընկեր Իոանիս Կասուլիդիսի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական շիզոֆրենիա էր անվանել ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: