Հայերեն   English   Русский  

​Մարին Լե Պենը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին


  
դիտումներ: 184

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Լե Պենը հանդես է եկել TF1 հեռուստաընկերության եթերում:

«Ես առանձնապես չէի կասկածում, ուղղակի սպասում էի այդ մասին հրապարակայնորեն հայտարարելու հնարավորությանը», - ասել է Լե Պենը:

Լե Պենի խոսքով` ինքը պատրաստվում է թեկնածություն առաջադրել Էնեն Բոմոն կոմունայից (Պա դե Կալե դեպարտամենտ):

«Ես շատ ուժեղ զգացմունքային կապ ունեմ այդ տարածաշրջանի բնակիչների հետ», - հայտարարելէ Լե Պենը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարին Լե Պենը վերադարձել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնին, որը ժամանակավորապես լքել էր նախագահական ընտրությունների նախաշեմին:

Խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում երկու փուլով կանցկացվեն` հունիսի 11-ին և հունիսի 18-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: