Հայերեն   English   Русский  

​Ամենաառողջ մարդիկ ապրում են Իտալիայում. Bloomberg


  
դիտումներ: 292

Երբ հարցը վերաբերում է առողջությանը, պետք է ապրել Իտալիայում: Bloomberg գործակալության փորձագետները 163 երկրների ազգաբնակչության առողջական վիճակը գնահատող վարկանիշ են կազմել (Bloomberg Global Health Index), որի արդյունքներով Իտալիան ճանաչվել է աշխարհի ամենաառողջ երկիր:

առողջական վիճակը գնահատող վարկանիշ

Մեծ է հավանականությունը, որ այս երկրում ծնված երեխան 80-89 տարի կապրի: Իսկ Իտալիայից ընդամենը 2800 կմ հարավ՝ աֆրիկյան Սիերա Լեոնեում, իրավիճակն այլ է. կյանքի միջին տևողությունն այստեղ ընդամենը 52 տարի է:

Չնայած Իտալիան դասվում է աշխարհի ամենազարգացած երկրների թվին, վերջին տասնամյակներին երկրի տնտեսական աճը կանգնել է, երիտասարդության մոտ 40%-ը գործազուրկ է, իսկ Իտալիայի արտաքին պարտքը, տնտեսության չափերի հետ համամատած, աշխարհում ամենախոշորներից է: Եվ չնայած այս ամենին, իտալացիներն ավելի առողջ են, քան ամերիկացիները, կանադացիներն ու բրիտանացիները, որոնք հաճախ են տառապում արյան բարձր ճնշմամբ, խոլեստերինի բարձր մակարդակով և հակված են հոգեկան հիվանդությունների:

Ձիթայուղ

Ինչի՞ հետ է դա կապված: Իտալացիները ուտում են մեծ քանակությամբ թարմ մթերքներ՝ բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք և ձուկ: Բացի այդ, նրանց սննդակարգի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ձիթայուղը:

Վարկանիշը կազմելիս փորձագետները վերլուծել են երկրները գնահատման այնպիսի մեծություններով, ինչպիսիք են կյանքի տևողությունը, մահվան պատճառները, առողջության ռիսկերը: Հաշվի են առել արյան ճնշումը, ծխելը, ոչ լիարժեք սնունդը, ինչպես նաև մաքուր ջուր ունենալու հանգամանքը:

Իտալիայից բացի ամենաառողջ 5 երկրների ցուցակում են հայտնվել Իսլանդիան, Շվեյցարիան, Սինգապուրն ու Ավստրալիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: