Հայերեն   English   Русский  

ԱԺ 3 պատգամավոր հրաժարական տվեց


  
դիտումներ: 516

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից ԱԺ պատգամավորներ ընտրված Հարություն Կարագյոզյանը , Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նորընտրիր նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ 23 պատգամավորի անունից ինքնաբացարկի դիմում կար, սակայն նրանից 11-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին դիմել ինքբացարկի դիմումներին ընթացք չտալու պահանջով: Նրանցից 8-ի իրավունքները վերականգնվել էին:

Բողոքողներից մանդատ էին ստացել Վահան Կարապետյանը, Խաչիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Մանուկյանը, Հարություն Ղարգյոզյանը: Արդեն նշեցինք, որ Հարություն Կարագյոզյանը , Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը փոշմանել են և հրաժարականի դիմում ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: