Հայերեն   English   Русский  

​Կառլա Բրունին պատմել է Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջ նկատմամբ իր վերաբերմունքի մասին


  
դիտումներ: 1699

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին պատմել է երկրի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ` Բրիջիթ Մակրոնի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Գրում է lady.mail.ru-ն:

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել և երգչուհի 49-ամյա Կառլա Բրունին նոր տեսահոլովակ է թողարկել, որի կապակցությամբ հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասախանել է նաև Բրիջիթ Տրոնիեի` Ֆրանսիայի նոր նախագահի կնոջ, նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին հարցին:

«Ես անձամբ ծանոթ չեմ Էմանուելի և նրա կնոջ հետ, սակայն նրանք հաճելի մարդիկ են երևում: Բարդ է այդ հարցում խորհուրդներ տալ` քո մասին մեծ կարծիք չունենալու տպավորություն չստեղծելով: Բրիջիթը խելացի և տաղանդավոր է երևում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այդ ճնշումը», - հայտարարել է Բրունին Billboard ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում, երբ նրան խնդրել են ինչ-որ խորհուրդ տալ Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջը, որն այժմ ստիպված անդադար բախվում է լրատվամիջոցների սևեռուն ուշադրությանը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ միջև մեծ տարիքային տարբերությունը (24 տարի) ֆրանսիական և համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է դարձել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: