Հայերեն   English   Русский  

ՀՀԿ խմբակցությունը առաջարկել է մի շարք հանձնաժողովներ միացնել միմյանց. ԵԼՔ պատգամավոր


  
դիտումներ: 694

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ԱԺ-ում քննարկվելու է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը:

ՀՀԿ խմբակցությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով մի շարք հանձնաժողովներ միացնել միմյանց: Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը միացնել պետական-իրավական հարցերի հանձնաժողովին: Հիմնավորումն այն է, որ այդ հանձնաժողովը չունի բավարար չափով աշխատանքային ծանրաբեռնվածություն!!! Սա այն դեպքում, երբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային զեկույցները խնդրահարույց են համարում այդ ոլորտը:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքայնը ևս ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով պահել այդ հանձնաժողովը, քանի որ մարդու իրավունքների նեղ ոլորտային հանձնաժողովի փակումը կլինի պետական մակարդակով հետքայլ՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով և դա շատ բացասական ուղերձ է թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ միջազգային գործընկերներին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: