Հայերեն   English   Русский  

​Ջոն Մաքքեյնն առաջարկել է ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին


  
դիտումներ: 400

Morning Jor հաղորդաշարի շրջանակներում ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Մաքքեյնն առաջարկել է երկրից վռնդել Թուրքիայի դեսպանին Վաշինգթոնում դեսպանի նստավայրի մոտ քուրդ և հայ ցուցարարներին ծեծի ենթարկելու պատճառով: Գրում է Newsturk.ru-ն:

«Ես թուրք դեսպանին երկրից դուրս կշպրտեի», - սենատոր Մաքքեյնի խոսքերը մեջբերում է Morning Joe հաղորդաշարի թվիթերյան էջը:

Ավելի վաղ մի շարք ամերիկացի հանրապետական ազդեցիկ սենատորներ, որոնց շարքերում նաև նախագահի նախկին թեկնածու Մարկո Ռուբիոն և Թեդ Քրուզը, թուրքական կողմի հասցեին ուղղված հայտարարություններով էին հանդես եկել` պաշտոնական Անկարայից ներողություն պահանջելով:

«Մի քանի թուրք պաշտոնատար անձինք մասնակցություն են ցուցաբերել ցուցարարների վրա իրականացված հարձակմանը, ինչը խախտում է ժողովրդավարության տարրական նորմերը և վիրավորանք է Միացյալ Նահանգների հասցեին և այն արժեքին, որ մենք տալիս ենք խոսքի ազատությանը, որը արտացոլված է մեր սահմանադրության մեջ: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը անհապաղ ներողություն խնդրել ծեծկռտուքին պաշտոնատար անձնաց մասնակցության համար», - նշվել է ԱՄՆ-ի սենատի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում մտահոգված են Վաշինգթոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների բախումների պատճառով:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն հարգում է խաղաղ ցույց անցկացնելու ակտիվիստների իրավունքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: