Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են թերթի չորս աշխատակցի


  
դիտումներ: 200

Թուրքիայում իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անունից հանցագործություն իրականացնելու մեղադրանքով «Սոզջու» թերթի 4 աշխատակիցների դեմ գործողություն է սկսվել:

Նրանց թվում է նաև այդ թուրքական թերթի հիմնադիր Բուրաք Աքբայը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, հանրապետական գլխավոր դատախազության հրամանով՝ չորս անձանց բնակության վայրերում ձերբակալման և որոնման աշխատանքներ են իրականացվել:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: