Հայերեն   English   Русский  

​Կաննի կինոփառատոնի շրջանակներում «Անսիրություն» ֆիլմի պրեմիերայի աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 618

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Կանն քաղաքում մեկնարկել է տարվա ամենաերկար սպասված իրադարձություններից մեկը` Կաննի հոբելյանական 70-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում շարունակվում են ֆիլմերի պրեմիերաները: Գրում է Elle.ru-ն:

Կինոփառատոնի երկրորդ օրվա գլխավոր պրեմիերաներից մեկը դարձել էր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը:

Ռուս կինոռեժիսորի նոր աշխատանքը գնահատելու համար պրեմիերային ներկա են գտնվել լեգենդար դերասանուհի Սյուզան Սարանդոնը, մոդելներ Թիլան Բլոնդոն և Վիննի Հարլոուն, ինչպես նաև L’Oreal Paris ապրանքանիշի նոր դեսպանորդ հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն:

Բացի այդ ֆիլմի պրեմիերային ներկա էին գտնվել նաև սուպերմոդելներ Պետրա Նեմկովան, Լիլի Դոնալդսոնը և Ադրինա Լիման, որոնք Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգի վրա իրենց դեբյուտի համար սպիտակ գույնի երեկոյան զգեստներ էին ընտրել:

Իր հերթին Էմիլի Ռատակովսկին կարմիր գորգի վրա հայտնվել էր դիզայներ Փիթեր Դունդասի ուղեկցությամբ: Երիտասարդ դերասանուհու համարձակ կերպարը հերթական անգամ զարմացրել է միջոցառման բոլոր հյուրերին:

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017

Կաննի կինոփառատոն 2017





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: