Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի կառավարամետ ջոկատներին


  
դիտումներ: 71

ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Սիրիայում օդային հարված է հասցրել կառավարամետ ջոկատներին:

Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարված է հասցրել սիրիական ուժերին Ատ- Տանֆա շրջանում՝ հայտարարված դեէսկալացիայի գոտու սահմաններում՝ առանց նախազգուշացման:


Այս պահին Պենտագոնում չեն հստակեցնում՝ արդյոք հարվածը սիրիական բանակին է հասցվել, թե կառավարամետ ջոկատին։

Նշում են, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հայտնել է Ռուսաստանին ծրագրվող հարվածի մասին, որպեսզի ռուսական կողմը նախազգուշացնի սիրիական կառավարությանն ու կոալիցիոն բազայից ոչ հեռու տեղակայված ուժերը հեռացվեն։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ռուսական կողմը հաղորդագրությունը փոխանցել է Սիրիայի իշխանություններին, սակայն մոտակայքում գտնվող կոալիցիոն բազաները հետ չեն կանչվել։

«Հարվածը հասցվել է։ Այն եղել է կառավարամետ ուժերի դեմ, որոնք գործում են Ատ-Տանֆայի մոտակայքում։ Այդ կառավարամետ ուժերը գործում էին դեէսկալացիայի սահմանված գոտու սահմաններում»,- հայտնել է Պեենտագոնի ներկայացուցիչը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: