Հայերեն   English   Русский  

Դոմփելով գնում եք. Արամ Սարգսյան


  
դիտումներ: 662

«Նախագահը ձերն է, Ազգային Ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու ԵԼՔ դաշինքը, եթե Մարդու իրավունքների հանձնաժողովն իրենը լինի, ի՞նչ պրոբլեմ կա սրա մեջ»,- ԱԺ-ում հայտարարեց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ 10-րդ՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովը կրճատելու և Պետաիրավական հարցերի հանձնաժողովին միացնելու ՀՀԿ առաջարկին:

Հիշեցնենք, որ եթե այն կրճատվի, ԵԼՔ-ը խորհրդարանում մշտական հանձնաժողով չի ունենա:

«Չէ՞ որ ասում եք, որ էս նոր խորհրդարան է, նոր հիմքեր, նոր տրադիցիաների պիտի լինեն, որ ախպոր պես պիտի աշխատենք, ա՛յ Հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ էր էդ ասում, որ «միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք»,- ասաց Սարգսայնը:

Պատգամավորի կարծիքով՝ հանրապետականն ամեն կերպ ապացուցում է, որ քանի որ իրենք մեծամասնություն են, մնացածն ավելորդ են խորհրդարանում:

«Դոնթի բանաձևը օրինակը վերցրած՝ ձեր վարչապետի ասած՝ «դոմփելով գնում եք»»,-ասաց Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: