Հայերեն   English   Русский  

Էրդողանը հետևել է Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին (տեսանյութ)


  
դիտումներ: 350

«Hill» թերթը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում երկրի գլխավոր հյուպատոսության մոտակայքից հետևում է նախագահի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև ծագած ծեծկռտուքին: Այդ բախմանը, ենթադրաբար, մասնակցել են նաև Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները:

Տեսանյութը նկարել է «Voice of America Turkish» հեռուստաընկերության աշխատակիցը: Տեսանյութում երևում է, թե ինչպես Էրդողանը դուրս է գալիս հյուպատոսության շենքի մոտ կայանված ավտոմեքենայից, սպասում է մի քանի րոպե, հետևում տեղի ունեցող ծեծկռտուքին, իսկ այնուհետև մտնում հյուպատոսության շենք:

Բախումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի հյուպատոսի նստավայրի մոտ: Բողոքի ակցիան նվիրված է եղել ԱՄՆ Էրդողանի այցին: Ըստ տեղեկության՝ 9 տուժածները հոսպիտալացվել են, ընդ որում՝ նրանցից մեկի վիճակը ծանր է, իսկ ևս մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր:

ԱՄՆ-ի կոնգրեսի՝ արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք, ըստ նրա, մասնակցել են այդ ծեծկռտուքին: Իրավապահ մարմինները ձերբակալել են Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, սակայն շուտով ազատ են արձակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: