Հայերեն   English   Русский  

Նաիրի Հոխիկյան.միակ ճիշտ պատասխանը հայկական բանակի պատժիչ գործողությունն էր


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 303

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են նույնատիպ ներքին և արտաքին քաղաքականություն: Երկուսն էլ անթաքույց արհամարհում են միջազգային սկզբունքներն ու պարտավորությունները,

ցույց են տալիս հարգանքի բացակայություն բոլոր տեսակի բարոյական նորմերի նկատմամբ՝ շեշտելով, թե անում են այն, ինչ ցանկանում են:

Թուրքիայում բռնություն են գործադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, կոտորում են քուրդ բնակիչներին, Դիարբեքիրում ավելի քան 200.000 մարդու մահվան մասին տվյալներ են հաղորդվում, մինչդեռ Թուրքիայի իշխանությունը դժգոհում է, թե միջազգային հանրությունը չպիտի բարձրաձայնի այդ մասին, քանի որ դա իրենց ներքին գործն է:

Թուրքիայի նախագահի թիկնապահները ԱՄՆ-ում հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, դաժանաբար ծեծում նրանց, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, թե իրենց քայլը ճիշտ էր, քանի որ պաշտպանել են իրենց անվտանգությունը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն նախահարձակ կերպով ոչնչացնում է հայկական ռազմական օբյեկտ, հետո ԱԳՆ-ի մակարդակով դժգոհում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից՝ շեշտելով, թե իր բանակը անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում:

Սա մեր հարևան թշնամիների պահվածքն է, նրանք այդկերպ են տեսնում աշխարհը, և այստեղ միակ ճիշտ պատասխանը հայկական բանակի պատժիչ գործողությունն էր, ինչի շնորհիվ Ակնայի դիմաց ադրբեջանական զորքը մեծ կորուստներ ունեցավ: Այլ լեզու թշնամին չի հասկանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: