Հայերեն   English   Русский  

​Գերմանիայի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը


  
դիտումներ: 207

Գերմանիայի խորհրդարանը նոր միգրացիոն փոփոխություններ է իրականացրել, որոնց համաձայն` ապաստան ստանալու հարցոմ մերժում ստացած ներգաղթյալներն անհապաղ կարտաքսվեն երկրից: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, ընդարձակվել են նաև երկիր ժամանած փախստականներին հետևելու միգրացիոն ծառայության հնարավորությունները:

Հաղորդվել է, որ այժմ միգրացիոն ծառայությանը հասանելի կլինեն փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների բջջային տվյալները:

Իսկ այն դեպքում, երբ ներգաղթյալները վտանգավոր ճանաչվեն, նրանց կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել 4-ից 10 օր: Իսկ առանձին մարդկանց կարող են հետևել էլեկտրոնային ապարանջանների միջոցով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 10-15% դեպքերում Գերմանիայի միգրացիոն ծառայության աշխատակիցները ներգաղթյալներին ապաստան տրամադրելու հարցում սխալներ են թույլ տալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: