Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2797

Մայիսի 18-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կներկայացվի Ս. Բարտոխովայի «Անկոչ հյուրը» կատակերգական մելոդրաման: Ռեժիսոր՝ Արման Նավասարդյան, դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան:

Մայիսի 19-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա 15-ամյա տաղանդավոր ռուս դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը:«Նոր Կիսսին» բնութագրումը ստացած դաշնակահարը նվագախմբի հետ կկատարի Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ծրագրում՝ Պոլ Դյուկա, «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո, Պրոկոֆև, Դաշնամուրի կոնցերտ թիվ 33, Բրուքներ, Սիմֆոնիա թիվ 6:

Մայիսի 20-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Դեպք մետրոյում» դրաման՝ ըստ Նիկոլաս Բայեռի համանուն կինոսցենարի: Բեմադրությունը՝ Դավիթ Հարությունյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Էլբակյան։ Պատմություն վախի մթնոլորտում ձևավորված հասարակության մասին: Գլխավոր դերերում` Նարեկ Հայկազյան, Ալեքսան Թադևոսյան, Անդրանիկ Զաքարյան:

Մայիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Գէորգ Հաճեանի համերգը: Ձոն Հայոց ազգային բանակի մայիսյան հաղթանակներին: Կհնչեն հայ հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական երգեր: Գէորգ Հաճեան, տենոր: Մադաթ Ավանեսով, դաշնամուր և երգեհոն:

Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սուսաննա Հարությունյանի «Հայտնություն» անհատական ցուցահանդեսը: Կներկայացվեն Սուսաննա Հարությունյանի` հետաքրքիր գունային համադրություններով տաք և լուսավոր նկարները: Մուտքն ազատ է:

Մայիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին: Վահագն Հայրապետյանի «Սանկտ Պետերբուրգ» ջազ կվարտետ․- Վահագն Հայրապետյան, դաշնամուր (Հայաստան), Մաքսիմ Տիտկով, ալտ-սաքսոֆոն (Սանկտ Պետերբուրգ), Եգոր Կրյուկովսկիխ, հարվածային գործիքներ (Սանկտ Պետերբուրգ), Նիկոլայ Զատոլոչնի, կոնտրաբաս (Սանկտ Պետերբուրգ), Մարջորի Բարնզ, վոկալ (ԱՄՆ): Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ: Դիրիժոր՝ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան:

Մայիսի 25-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի «Խաղը» մելոդրաման: Հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան: Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա և, վերջապես, մահ: Ողբերգական այս պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, օրհներգ` սիրո և գեղեցկության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: