Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու նախագծին


  
դիտումներ: 912

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նորընտիր խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԺ հանձնաժողովների թիվը , անվանումները և գործունեության ոլորտները հաստատելու մասին ՀՀԿ-ի ներկայացրած որոշման նախագծին, որով նախատեսվում է կրճատել ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը՝ դարձնելով 9:

ՀՀԿ կուսակցության նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա նշեց. «1. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովին վերապահված ոլորտը՝ հաշվի առնելով, որ այն մոտ է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի շրջանակին, առաջարկում ենք, որ այսուհետ սրանք միավորվեն և ՀՀ ԱԺ-ում գործի մեկ մշտական հանձնաժողով:

2. Առողջապահություն, մայրություն և մանկություն և սոցիալական հարցերի հանձնաժողովներն են, որ առաջարկում ենք մեկ հանձնաժողով դարձնել: 3. Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի և Տարածքային կառավարման և ինքնակառավարման հարցրեի մշտական հանձնաժողովները ևս մեկ հանձնաժողովում լինեն»,-հայտնեց Թովմասյանը:

Նույն հարցի հետ կապված մեկ այլ նախագիծ էր ներկայացրել ԵԼՔ դաշինքը, որը ստացավ 30 կողմ ձայն և չընդունվեց:

ԵԼՔ-ը պնդում է, որ ՀՀԿ-ն Մարդու իրավունքների հանձնաժողովը միտումնավոր վերացնում է, որպեսզի ԵԼՔ-ը մշտական հանձնաժողով չունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: