Հայերեն   English   Русский  

​Շվեդիայի դատախազը հայտարարել է Ասանժի ձերբակալության օրդերի չեղարկման մասին


  
դիտումներ: 300

Շվեդիայի դատախազությունը որոշում է կայացրել սկանդալային WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը չեղարկել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել է դատախազ Մարինն Նյուն:

Դատախազի խոսքով` տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հասկանալի է դարձել, որ Ասանժին Շվեդիա տեղափոխելու հնարավորությունը բացակայում է:

«Նա օգտագործեց բոլոր հնարավորությունները, որպեսզի խուսափի Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի դատական ատյաններից: Իմ կարծիքով` Ասանժի հանձնումը չի կարող տեսանելի ապագայում իրականացվել», - հայտարարել է դատախազը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը լքելու դեպքում կձերբակալվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: