Հայերեն   English   Русский  

​ Կաթնամթերք արտադրող 7 բելառուսական գործարանի արտադրանք արգելվել է ՌԴ-ում հակաբիոտիկների պատճառով


  
դիտումներ: 277

Ռոսսելխոզնադզորը արգելք է դրել կաթի փոշի, պանիր և կարագ արտադրող մի քանի բելառուսական ընկերությունների արտադրանքի մատակարարման վրա։ Ցուցակում հայտնվել է 7 ընկերություն, գրում է «Վեստի.ռու»-ն։

Դրանք են «Կոբրինսկի կարագի և պանրի գործարանը», «Մոլոդեչնենսկի կաթի կոմբինատը», «Նովոգրուդսկիե դառին», «Պրուժանսկի կաթի կոմբինատը», «Սլուցկի պանրագործական կոմբինատը» և Լյուբանսկիի նրա մասնաճյուղը։ Ռուսաստան կաթի փոշի չի կարող մատակարարել «Մոգիլևսկի կաթի գործարանի «Բաբուշկինա կրինկան»։


Ինչպես պարզաբանել են Ռոսսելխոզնադզորից, սահամնափակումների մասին որոշումն ընդունվել է, երբ բելառուսական արտադրանքի մեջ հակաբիոտիկների մնացորդներ են հայտնաբերվել։ Գերատեսչությունում նշել են, որ Մինսկին տեղեկացրել են խախտումների մասին, կայն բելառուսական կողմը պատշաճ կերպով չի արձագանքել իրենց պաշտոնական դիմումին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: