Հայերեն   English   Русский  

​Թրամփը պլանավորում է հետաքննություն սկսել Օբամայի խմբի դեմ


  
դիտումներ: 211

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է գաղտնի տեղեկության շրջանառության հարցի շուրջ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի խմբի դեմ հետաքննություն սկսել: Գրում է Vesti.ru-ն:

ԱՄՆ-ի նախագահը հույս ունի ապացույցներ գտնել, որ Ռուսաստանի Դաշնությանն, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնակից չհանդիսացող այլ երկրների գաղտնի տվյալներ են փոխանցվել:

Մասնավորապես խոսքը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ծրագրի մասին է, որը թույլ է տալիս պոտենցիալ կիբեռսպառնալիքների մասին տեղեկություններ փոխանցել` օրինակ IP և էլեկտրոնային հասցեներ, ԱՄՆ-ի կառավարությանն ու միջազգային գործընկերներին:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Foreign Policy պարբերականին:

Հետաքննության արդյունքում ստացված տեղեկությունները Թրամփը մտադիր է հրապարակել որպես պատասխան քայլ Washington Post պարբերականի հրապարակած այն հոդվածի, որ իբրև ինքը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: