Հայերեն   English   Русский  

​ՌԴ ԱԳՆ-ն` Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածների մասին


  
դիտումներ: 405

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի իրականցրած հարվածից մեկ օր առաջ հարվածներ են իրականացվել նաև խաղաղ բնակիչների ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Գատիլովի խոսքով` նման գործողություններն անթույլատրելի են և չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:

«Դրանից բառացիորեն մեկ օր առաջ հարված էր իրականացվել, որի արդյունքում Սիրիայում մեծ թվով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են զոհվել, ինչը ևս անթույլատրելի է և իհարկե չի նպաստում բարենպաստ քաղաքական իրավիճակի ստեղծման համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գատիլովի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիան հաստատել է Սիրիայում կառավարամետ ուժերի ավտոշարասյան ուղղությամբ հարվածի իրականացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: