Հայերեն   English   Русский  

​Ռիհանայի հեղինակած ոսկերչական զարդերի հավաքածուի շնորհանդեսի աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 651

Յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում աշխարհիկ կյանքն ուղղակիորեն եռում է:

Կաննի կինոփառատոնի շրջանակներում համաշխարհային աստղերը տարբեր ֆիլմերի պրեմիերների և ֆոտոշարքերի մասնակցելուց բացի հասցնում են նաև տարաբնույթ հավաքույթների ներկա գտնվել: Գրում է Spletnik.ru-ն:

Օրինակ նախօրեին հավաքույթ էր կազմակերպվել, որը նվիրված էր ժամանակակից փոփ կուռք և նորաձևության օրենսդիր, աշխարհահռչակ երգչուհի Ռիհանայի և Chopard ոսկերչական ապրանքանիշի համատեղ հավաքածուի շնորհանդեսին: Ներկայացված համատեղ հավաքածուն ստացել է «Rihanna ♥ Chopard» անվանումը:

Իսկ հենց երգչուհին իր և ապրանքանիշի համատեղ աշխատանքը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Մշտապես սիրահարված եմ եղել Chopard ապրանքանիշի շքեղ զարդերին, այդիսկ պատճառով չեմ կարողանում դեռևս հավատալ, որ համատեղ հավաքածու ենք ստեղծել: Դա այնքան եզակի և հետաքրքիր գործընթաց էր, որի ընթացքում շատ բան եմ սովորել: Չեմ համբերում, որպեսզի բոլորը տեսնեն մեր ստեղծած աշխատանքները»:

Իսկ երգչուհու և ապրանքանիշի համատեղ հավաքածուի շնորհանդեսին ներկա են գտնվել Ջուլիանա Մուրը, Պետրա Նեմցովան, Վիննի Հարլոուն և ապրանքանիշի շատ այլ երկրպագուներ:

Рианна и креативный директор Chopard Каролина Шойфеле

Рианна

Рианна

Джулианн Мур

Джулианн Мур

Петра Немцова

Петра Немцова

Винни Харлоу

Винни Харлоу





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: