Հայերեն   English   Русский  

​Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից. փաստաբան


  
դիտումներ: 401

Սկանդալային WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը մտադիր է Ֆրանսիայում քաղաքական ապաստան խնդրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Franceinfo պորտալը` հղում անելով փաստաբան Ժուան Բրանկոյին:

Ինչպես հայտնի է, 2015թ. Ջուլիան Ասանժը ֆրանսիական Le Monde պարբերականի էջերից իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, սակայն մեկ ժամից պակաս ժամանակահատվածում մերժում էր ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բռնաբարության մեջ մեղադրանքների հարցով WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի գործով հետաքննությունը դադարեցվել է:

Ինչպես Անկախը հայտնել էր, Շվեդիայի դատախազությունը Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը չեղարկելու մասին որոշում է կայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: