Հայերեն   English   Русский  

​«Ատում եմ կարմիր շրթներկը, այն ոչ մեկին չի սազում». Քիմ Քարդաշյան


  
դիտումներ: 1010

Համացանցում հազվադեպ կարելի է հանդիպել լուսանկարներ, որտեղ Քիմ Քարդաշյանը վառ շրթներկով է, և դա պատահական չէ: Վերջերս դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ հարցազրույց հանրահայտ ռեալիթի-աստղը ասել է.

«Մեկ դեպք է եղել ընդամենը, երբ ես ինձ թույլ տվեցի կարմիր, ավելի ճիշտ՝ հատապտղային երանգի շրթներկ քսել: Ինձ համոզեցին, որ այդ միջոցառման համար կարմիրն այն է, ինչ պետք է: Ես չեմ ասի, թե երբ և որտեղ էր դա, բայց ես այդպիսի վատ տեսք երբեք չէի ունեցել: Ասեմ ավելին՝ իմ կարծիքով կարմիր երանգի շրթներկը ցանկացած դիմահարդարում դարձնում է գռեհիկ: Եվ ես ինձ համար որոշեցի՝ այլևս երբեք»:

Խոսքը, հավանաբար, 2014 թվականի Օսկար մրցանակաբաշխության մասին է, որտեղ նա հայտնվել է կարմիր զգեստով և համապատասխան շրթներկով:

Սակայն Քիմի հետ համաձայնելը դժվար է, քանի որ այդ լուսանկարներում նրա կերպարը վառ է, բայց ոչ վուլգար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: