Հայերեն   English   Русский  

Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 433

Մինսկում մայիսի 19-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:

Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: