Հայերեն   English   Русский  

Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին երեխաների համար կներկայացնեն «7» նախագիծը


  
դիտումներ: 1660

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով՝ կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։

Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:

Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: