Հայերեն   English   Русский  

​Թիֆանի Թրամփը Վաշինգթոն է տեղափոխվում


  
դիտումներ: 609

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը կսկսի հոր հարևանությամբ ապրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և դերասանուհի Մառլա Մելփլզի դուստրը` 23-ամյա Թիֆանին մոտակա ժամանակներս Վաշինգթոն կտեղափոխվի և և կսկսի հոր հարևանությամբ բնակվել: Գրում է Elle.ru-ն:

Բնակավայրի փոփոխության համար պատճառ դարձել է այն հանգամանքը, որ Թիֆանին ընդունվել է Ջորջթաուն համալսարանի իրավունքի դպրոցը և արդեն աշնանը կսկսի ակտիվորեն մասնակցել դասընթացներին: Այդ նույն համալսարանում սովորել է նաև Թիֆանիի ավագ եղբայրը` Էրիկը:

Էրիկ Թրամփն այդ համալսարանում ուսումը 2006թ. է ավարտել և վստահ է, որ քրոջը դուր կգա այնտեղ սովորել:

«Ես չափազանց շատ եմ հպարտանում Թիֆանիիով: Ջորջթաուն համալսարանն իրականում հիասքանչ ուսումնական հաստատություն է: Նրան շատ դուր կգա այնտեղ սովորելը», - հայտարարել է Էրիկ Թրամփն իր վերջին հարցազրույցներից մեկի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Թիֆանին նախորդ տարի է ավարտել Ֆիլադելֆիայում Փենսիլվանիայի համալասրանը, որտեղ ժամանակին նաև հենց Դոնլադ Թրամփն է սովորել:

Վաշինգթոն տեղափոխվելուց հետո Թիֆանիին Սպիտակ տան մերձակայքում կսկսի բնակվել և հորը շատ ավելի հաճախ տեսնելու հնարավորություն կունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: