Հայերեն   English   Русский  

​Պրիյանկա Չոպրան զարդարել է Modern Luxury ամսագրի շապիկը. Լուսանկարներ


  
դիտումներ: 739

Դերասանուհի Պրիյանկա Չոպրան, որին հունիսի 1-ից Դուայեն Ջոնսոնի և Զակ Էֆրոնի հետ միասին կարելի է տեսնել «Մալիբուիի փրկարարները» ֆիլմում, զարդարել է Modern Luxury ամսագրի շապիկը: Գրում է Popcornnews.ru-ն:

Ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Պրիյանկա Չոպրան պատմել է, թե ինչպես է կարողանում դիմանալ Հոլիվուդում, որտեղ գերակշռում են ուժեղ սեռի ներկայացուցիչները:

«Մի անգամ պրոդյուսերը իմ մենեջերին հայտարարեց, որ եթե ես չկարողանամ իմ ժամանակացույցը հարմարացնել տղամարդ դերասանների հետ, ապա ինձ որևէ այլ դերասանուհի կփոխարինի, քանի որ այն ֆիլմերում, որոնցում տղամարդ համաշխարհային աստղեր են նկարահանվում, կանայաք հեշտությամբ փոխարինելի են դառնում: Արդյունքում ինձ իսկապես մեկ այլ դերասանուհի փոխարինեց, և դա իսկապես սարսափելի է», - խոստովանել է դերասանուհին:

«Նմանատիպ դեպքերն ինձ ստիպել են մտածել, թե ինչպես կարող եմ անձամբ անփոխարինելի դառնալ: Ինչ կարող եմ այսուհետև անել, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի ինձ նման բան ասել և ինձ հետ նման կերպ վարվել», - անկեղծացել է դերասանուհին:

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1

Պրիյանկա Չոպրա 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: