Հայերեն   English   Русский  

Գայլերը հոշոտել են ոչխարներ


  
դիտումներ: 6769

Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մայիսի 20-ին, ժամը 04։30-ի սահմաններում Խաչատուր Աբովյան փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում գայլերը հոշոտել են 6 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), 11 գլուխ գառ և վիրավորել են 30 գլուխ ոչխար։

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: