Հայերեն   English   Русский  

​Մյունխենում կինը 5 տարի քնել է մոր մումիայի հետ


  
դիտումներ: 1883

Մյունխենի բնակարաններից մեկում ոստիկանությունը գտել է 83-ամյա կնոջ մումիա, ում մահվան մասին նրա դուստրը 5 տարի գաղտնի է պահել:

Հարևաներն էին սկսել կասկածել, քանի որ 5 տարի թոշակառու կնոջը չէին տեսել: Սոցաշխատողները փորձել էին բնակարանի տանտիրուհու հետ հեռախոսով զրուցել, իսկ հետո անձամբ էին այցելել, սակայն դուռը նրանց առաջ ոչ ոք չէր բացել: Այն ժամանակ նրանք որոշել էր ոստիկանություն կանչել:

Երբ ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները տուն մտան, այնտեղ հայտնաբերեցին երկտեղ մահճակալին պառկած կնոջ դիակը: Նրա 55-ամյա դուստրն ասել է, որ մայրը մահացել է 2009-ին, Այդ օրից էլ մարմինն այդպես էլ մնացել է այնքան, մինչև մումիֆիկացվել է:

Հիմա դուստրը հոգեբուժական փորձաքննության է ուղարկվել: Իսկ դիահերձումը մահվան ոչ մի անբնական պատճառ չի հայտնաբերել:

Նման միջադեպ էլ Ճապոնայում էր եղել: Կինը շուրջ մեկ տարի տանը պահել էր մոր դիակը: Նրա խոսքով, ինքն այնքան կապված էր տարեց կնոջը, որ չի կարողացել բաժանվել նրանից:

Երբ 2001-ին կինը մահացավ 92 տարեկանում, դուստրը նրա թաղման հարցերով զբաղվելու փոխարեն, պառկեցրել է բնակարանի փոքրիկ սենյակում, որտեղ մի ժամանակ մոր հետ էր ապրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: