Հայերեն   English   Русский  

Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել


  
դիտումներ: 501

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված 9 զինծառայողի ընտանիքի: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից:

1000plus.am-ի հրապարակած տվյալների համաձայն՝ միանվագ 10-ական միլիոն դրամ է տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից սահմանին զոհված զինծառայողների ընտանիքների:

Բացի այց, ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Մուսիկյանի, Գոռ Գարեգինյանի, Արտակ Ռաֆայելյանի, Նարեկ Հարությունյանի ընտանիքներին ամսական կտրամադրվի 200 հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում, պայմանագրային զինծառայողներ Կարեն Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի ընտանիքներին՝ 250 հազարական դրամ, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, մայոր Նվեր Բաբաջանյանի, ավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքներին՝ 300 հազարական դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: