Հայերեն   English   Русский  

«Փաստ». ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին


  
դիտումներ: 869

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:

Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 եւ ավելի ձայներ: Նրանց թվում` եւ ոչ ՀՀԿ–ականները:

Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56:

«Փաստի» տեղեկություններով եւ՛ ՀՅԴ, եւ՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին:

Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին:

Այժմ ձեւացնում են, թե ոչինչ էլ չի եղել, սակայն այս փաստը կուսակցության ներսում նոր խմորումներ է առաջ բերել: Առաջիկայում, ավելի կարեւոր հարցերում անհրաժեշտ ձայներ ապահովելու նպատակով, կուսակցությունը որոշել է մի խումբ մարդկանց «գամերը» ձգել»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: