Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի


  
դիտումներ: 2140

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը:

Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»:

Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարեւան Եղեգ գյուղի դպրոց: Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես աշակերտ չունեն:

Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ այս ամենը արտագաղթի հետեւանք է: Իսկ մինչ այդ, նկատենք, որ այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: