Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին կոչ է արել դադարեցնել հրթիռային փորձարկումները


  
դիտումներ: 150

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել հրթիռային փորձարկումների իրականացումը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ակնհայտ է, որ ԿԺԴՀ-ն բացահայտորեն խախտում է Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ ակտիվացնելով իր գործունեությունը բալիստիկ հրթիռների փորձարկման գործում», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է Դյուժերիկի խոսքերը:

Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի գործողությունները վտանգում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությունը:

«Մենք կոչ ենք անում ԿԺԴՀ-ին դադարեցնել հետագա փորձարկումները և հնարավորություն ընձեռել իրական երկխոսության վերականգման համար», - հայտարարել է գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԺԴՀ-ն հայտարարել էր բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Իսկ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը այդ հրթիռի փորձարկումը 100-ից 100 էր գնահատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: