Հայերեն   English   Русский  

Վարչապետի պաշտոնի համար «քասթինգը» սկսվել է. Ալ. Իսկանդարյան


  
դիտումներ: 629

Ազգային ժողովի կազմը սպասելի էր անգամ մինչև ընտրությունները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական դասավորումներին:

Ըստ նրա՝ հասկանալի էր, որ ՀՀԿ-ն կազմելու է մեծամասնություն(ոչ ոք չէր կարծում, որ նրանք 51 տոկոսից քիչ կհավաքեն), «Ծառուկյան» դաշինքը երկրորդ ուժն է լինելու խորհրդարանում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում պարզ էր, որ «Ելք» դաշինքը կանցի խորհրդարան՝ հավաքելով զգալի ձայներ, իսկ ՀՅԴ-նը ստացավ իր հստակ տոկոսը:

«Մենք ականատես ենք լինում երկու գործընթացի, որը սկսել է մինչև ընտրությունները: Այդպես ՝ՀՀԿ-ի ձեռքում են քաղաքական բոլոր հարթակները՝ խորհրդարանը, նախագահականը, Երևանը, նրանց ձեռքում են գրեթե բոլոր տեղական աստիճանները: Իսկ ընդդիմությունը զուգահեռաբար դեգրադացիա է ապրում և չի կարողանում նման ընտրությունների ռեալ կերպով մասնակցել»,- նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ այս պահին սկսվում է քաղաքական առումով ամենահետաքրքիր գործընթացը, որը տևելու է մինչև հաջորդ ապրիլ. «Վարչապետի պաշտոնի համար «քասթինգը» սկսվել է: Որոշակի մրցակցություն այս հարցում կա: Հասկանալի է, որ դա տեղի է ունենալու ՀՀԿ-ի ներսում»:

Իսկ այն հարցին, թե կա ընդդիմադիր ուժ, որը արտախորհրդարանական գործունեություն ծավալի, քաղաքագետն ասաց. «Պահանջարկ կա, առաջարկություն չկա, ինչը հանգեցնում է հիասթափության: Մարդիկ իրական հեռանկար չեն տեսնում: 25 տարի հեռուստատեսությամբ տեսնում են նույն դեմքերը, ովքեր խոսում են նույն բանի մասին: Դա չի աշխատում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է արտաքին զարգացումներին, ապա քաղաքագետի կարծիքով՝ Արցախյան հակամարտություններ մեծ փոփոխություններ չեն լինի մոտ ապագայում. «Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Ամենայն հավանականությամբ, կան տնտեսական խնդիրներ, ինչի արդյունքում ներիշխանական, ներկլանային կոնֆլիկտ է առաջացել: Այն, որ լրտեսներ են հայտնաբերվել Հայաստանի համար աշխատող, Կենտրոնական բանկը համարյա սնանկ է և այլն, խոսում է լարվածության առկայության մասին»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: